Կուլիսներից այն կողմ
Այս անգամ #LoftHRclub-ը համագործակցում է Հայաստանում առաջատար և ուրույն աշխատանքային հարթակի՝ staff.am-ի հետ։ Ինչպես և խոստացել էինք, հանդես ենք գալու ինտերակտիվ ֆորմատով․ քննարկում, հարց-պատասխան ՄՌԿ մասնագետների, ռեկրութրների հետ։
Հանդիպումը բաղկացած է լինելու 2 պանելային քննարկումից, որոնք վարելու են LOFT․ HR club-ի հիմնադիր Անի Մերուժանի Մարգարյանը և staff.am-ի համահիմնադիր Luiza Avetisyan-ը։
Առաջին քննարկումն ուղղված է #CV կազմելու, թափուր աշխատանքներին դիմելու և հարցազրույցին մասնակցելու ճիշտ մոտեցումներին։
Մասնավորապես․
ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարում Ձեր CV—ին,
ի՞նչ կառուցվածք և դիզայն պետք է ունենա,
ի՞նչ հաշվի առնել աշխատանքի հայտարարությունները դիտարկելիս և դիմելիս,
որո՞նք են հաջողակ հարցազրույց ունենալու գաղտնիքները։
Երկրորդ պանել-քննարկման ժամանակ դիտարկելու ենք ռեքրութմենթի գործընթացը «կուլիսներից այն կողմ»։ Խոսելու ենք այն ներքին ընթացակարգերի մասին, որոնցով անցնում է յուրաքանչյուր նոր դիմում։
Որպես պանելիստներ՝ հրավիրել ենք ցանկալի ընկերությունների ՄՌԿ մասնագետներին (հիմքը՝ Loft HR club-ի վերջին քվեարկությունը)։ Հրավիրյալ պանելիստները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքով, այնուհետև (ուշադի՜ր, սա ամենահետաքրքիր մասն է) դուք հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերն ուղղել ձեր ցանկալի պանելիստին և տեղում ստանալ պատասխաններ։
Հրավիրյալ պանելիստների անունները դեռ գաղտնի են, մենք լավ լուրերն աստճանաբար ենք տեղեկացնում ։)
Միացեք մեզ կանանց միամսյակի նախօրեին՝ Մարտի 7-ին, ժամը 19։00-ին, #LoftYerevan-ում։
Մուտքավճար՝ 3200 դրամ
Կարևոր է․
1․ գրանցվելը պարտադիր է,
2․ գրանցումից հետո մեկ-երկու օրվա ընթացքում դուք կստանաք հաստատող նամակ, որն անհրաժեշտ է տպած կամ էլեկտրոնային տարբերակով բերել ձեզ հետ։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: