Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում | Film Screening in NAI
Մարտի 28-ին` ժամը 20։00-ին, «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի «Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ» (2015) կինոնկարը:
Թուրքական պաշտոնական պատմագրությունը ժխտում է հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի ցեղասպանության հետ:
Վավերագրերի վրա հիմնված «Քեմալական կոտորածներ» ֆիլմն ամբողջությամբ հերքում է այս պնդումը:
Շարունակելով երիտթուրքերի ծրագիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը բնաջնջեց և տեղահանեց արևմտահայերին իրենց դարավոր հայրենիքից:
Քեմալականները դարերի ընթացքում հայերի ստեղծած ունեցվածքի հաշվին լցրին պետական դատարկ գանձանակը, վճարեցին արտաքին պարտքերի զգալի մասը և 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակեցին Թուրքիայի Հանրապետությունը:
Ժամանակակից Թուրքիան կառուցվեց հայոց ցեղասպանության ընթացքում բռնությամբ յուրացրած նյութական, քաղաքական, ռազմական արժեքների հիմքի վրա:
Ֆիլմը կլինի անգլերեն:
Մուտքն ազատ է:
On March 28th, at 8:00 pm, Naregatsi Art Institute within the framework of the special project “Studying Documentaries on the Genocide” will host the screening of the film “The Armenian Genocide. 1919-1923 period. Kemalist Massacres” (2015).
Turkish official historiography denies the Armenian Genocide, claiming that the Republic of Turkey has nothing to do with the Genocide.
The film "Kemalist Massacres" based on documentaries completely denies this claim.
The government of Mustafa Kemal Ataturk, continued to carry out the massacres of the Armenians, planned and implemented by the regime of the Young Turks, and deported the Western Armenians from their centuries-old homeland.
The Kemalists filled the empty state treasury at the expense of the wealth created by the Armenians for centuries, paid the large part of foreign debts and declared the Republic of Turkey on October 29, 1923.
Modern Turkey was built on the basis of material, political, military values appropriated by violence during the Armenian Genocide.
The film will be screened in Armenian.
Admission is FREE
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
‹‹Մեր Ազնավուրը››
Большой концертный зал имени Арама Хачатряна
Տոմսերի արժեքը՝ 5.000 - 20.000 ՀՀ դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։