«Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը
Ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի
կունենա նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի` «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը
կրող ցուցահանդեսը:
Նկարչուհու աշխատանքները դասական և ժամանակակից տեխնիկաների միաձուլումն
են։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու ռեալիստական ոճին և
գույների յուրօրինակ համադրությանը։
Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է Միջազգային արվեստագետների միության
անդամ (Էստոնիա), ինչպես նաև ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում:
Հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի կենտրոն և 3 տարեկանում արդեն
ունեցել է հնարավորություն մասնակցելու մանկական ցուցահանդեսին որպես
տաղանդավոր երեխա:
Արվեստի նկատմամբ սերը հետագայում նրան ուղղորդել է ստանալու արվեստի դասեր
Արամ Դանիելյանի արվեստի ստուդիայում, որտեղ նա շարունակել է զարգացնել իր
նկարչական հմտությունները:
Քրիստինա Օգանեզովայի աշխատանքները ստեղծվում են վրձիններով, դանակներով
(pallet knifes), ակրիլով նկարելով կտավների վրա:
Մուտքն ազատ է..
