Չինական մշակույթի օր ԷՕՆում
Հայ-չինական կենտրոնի հետ միասին (Chinese-Armenian Center / 中国 - 亚美尼亚 中心) ապրիլի 11-ին hրավիրում ենք ձեզ մասնակցելու չինական մշակույթի օրվան ԷՕՆում։ Երեկոյի ընթացքում ունենալու ենք.
․ չինարենի բաց դաս,
․ չինական կալիգրաֆիա սեփական ձեռքով փորձելու հնարավորություն,
․ սովորելու ենք 10 ամենահաճախ օգտագործվող բառերը․ կներկայացնի հայ չինական կենտրոնի մասնագետ Զարինե Եղիազարյանը,
․ չինական մարտարվեստի ներածություն - Շաոլինի դպրոցում ուսանած Պարույր Սինիավսկին (Paruir Siniavsky) կսովորեցնի Ցիգուն և Տայ ցզի ցյուանի հիմնական վարժություններից,
․ չինական թեյի արարողություն - կներկայացնեն Զորայրը (Zor Ayr) և Աստղիկ Բարսեղյանը,
․ չինական խոհանոց։ - կներկայացնեն Wok & Roll-ը և "Pekin "Sayat-Nova 33-ը։
Մուտքավճարը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և հատուկ հյուրասիրություն):
