Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation in NAI
Մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գրող, պատմագիր, հրապարակախոս, մանկավարժ Վիոլետա Մնացականյանի «Նժդեհապատում» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը կմեկնարկվի Վիոլետա Մնացականյանի բացման խոսքով. վերջինս կներկայացնի իր «Նժդեհապատում» գիրքն ու ստեղծագործական կյանքը:
Մեր նորօրյա հայտնի և անհայտ հերոսների, հերոսապատումների, վերհուշների ականատեսը, վկան, պատմիչը՝ Վիոլետա Մնացականյանը, գեղարվեստական յուրովի ոճով է վավերագրել այդ փաստերը։
Երեկոն հագեցած կլինի նաև երաժշտական համարներով:
Վիոլետա Մնացականյանն ավարտել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը։
1990 թվականից մինչ օրս աշխատանքային գործունեություն է ծավալում հանրակրթական հաստատություններում որպես մանկավարժ։
Բազմաթիվ փաստագրական և գեղագիտական գրքերի հեղինակ է։
Մուտքն ազատ է:
On May 8th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host the presentation of the book "Njdehapatum" by writer, historian, publicist, teacher Violeta Mnatsakanyan.
Violeta Mnatsakanyan will make an opening speech at the start of the event. She will present her book “Njdehapatum” and her creative life.
Violeta Mnatsakanyan, the witness and historian of our famous and unknown heroes and their recollections has documented those facts in her own artistic style.
The evening will be full of musical numbers as well.
Violeta Mnatsakanyan graduated from the YSU Faculty of Philology.
Since 1990 she has been working as a teacher in secondary schools.
She is the author of numerous documentary and aesthetic books.
Admission is FREE.
