Концерты
Ազգային երգ ու պար Թումոյի այգում
Մայիսի 11-ին՝ ժամը 19:00-ից մինչ 22:00, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում՝ շատրվանների մոտ, միասին կուենանք ազգային երգ ու պարի ուսուցում:
Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակն է մոտենում: Էնպես որ մեր օրը կնվիրենք դյուցազներգերին՝ երգեր, որոնք նվիրված են լինում որևէ հերոսի գովքին և գլխավորապես հիմնվում են պատմական ավանդությունների վրա:
«Մոկաց Միրզեն», «Զարթիր լաո», «Թիփի բորան», «Սասնո ահեղ կռվին», «Սարդարապատ» ու էլի ուրիշ հզորներով, ռազմապարերով կզարդարենք մեր օրը:
Մե՜ծ սիրով սպասում ենք բոլորիդ:
