Բարեգործական համերգ. Սեդ Հակոբյան, Black Bone Duo Band
Մայիսի 19, Սեդ Հակոբյանը, Black Bone Duo Band-ը, Փոս Բարը եւ «Իրականացրու Երազանք» ՀԿ-ն համատեղ կազմակերպում են բարեգործական համերգ։ Երեկոն կշարունակի DJ May-ը։ Հասույթը տրամադրվելու է հաշմանդամություն և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Միավորվենք՝ ունենալու մեր փոքրիկ ներդրումը։
Սպասում ենք բոլորին մայիսի 19-ին ժամը 19։30-ին Փոս Բարում: Բարի մթնոլորտը ապահովելու ենք բոլորով:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Փոս Բարից (Հասցե՝ Բաղրամյան 1) կամ պարզապես կարող եք զանգահարել +374 99 822 622 հեռախոսահամարով:
Տոմսի արժեք՝ 1500 դրամ: