Թանգարանային գիշեր
Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին ժամը 14.00-ին՝ Թանգարանների միջազգային օրը, թանգարանի «Տրդատ» սրահում կբացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդեսը: Իսկ մայիսի 19-ին՝ Թանգարանային գիշերվան ընդառաջ, թանգարանը բաց կլինի հետևյալ ժամերին.
18:00-24:00՝մուտքն անվճար է
Միջոցառումների ծրագիր՝
«Տրդատ» սրահ (մուտքը՝ «Հանրապետությանհրապարակ» մետրոյի կողմից)՝«Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդես
«Թամանյան» սրահ (մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից)՝ «Թափառող պատեր»՝գոբելենի և կարպետի ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է նաև վարպետության դասերով: