«Ինչպե՞ս դառնալ աշխարհի չեմպիոն». դաս 2
Մայիսի 24-ին՝ ժամը 19։30-ին #LOFT-ի Ֆիշեր շախմատի ակումբը կանցկացնի «Ինչպե՞ս դառնալ աշխարհի չեմպիոն» դասընթացների շարքի երկրորդ հանդիպումը։
Աշխարհի չեմպիոնատների պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարող շախմատիստները շախմատային գիտելիքներով իրարից շատ քիչ են տարբերվում: Հաղթող է դառնում այն շախմատիստը, որը հակառակորդներին գերազանցում է իր շախմատային անցյալով, ֆիզիկական պատրաստականությամբ, հոգեբանական տոկունությամբ, օժանդակող թիմով, ժողովրդի աջակցությամբ՝ որին ներկայացնում է տվյալ շախմատիստը և շատ այլ գործոններով:
Եթե դուք որոշել եք աշխարհի թագը նվաճել, հաճախեք մեր վարպետության դասերին և մենք ձեզ ցույց կտանք այն ճանապարհները, որոնցով դուք անցնելու եք, դուք կառերեսվեք այն դժվարություններին, որոնք ձեզ սպասվում են և եթե ձեր որոշման մեջ դուք հաստատակամ եք, միասին մենք կանցնենք այդ ճանապարհը:
Դասը կվարի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի վարպետ՝ Հովիկ Խալիկյանը:
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ