Վերջին զանգ: The Քեֆ
Փսստ, մի կողմ թողեք քննությունների վերաբերյալ մտահոգություններն ու սիրելի դպրոցին հրաժեշտ տալու թախիծը, հասկանանք ոնց ենք նշում #ՎերջինԶանգ-ը։ ։) Հենց սկզբից ասենք, որ այս անգամ եւս մենք չենք փակվելու միայն մեկ դասարանի համար, այլ անելու ենք հավես #քեֆ՝ հյուրընկալելով տարբեր դպրոցների դասարանների։
Մայիսի 25-ին՝ երեկոյան 19։00-ից մինչեւ ուշ գիշեր, մեզ մոտ սպասվում է #afterդպրոցական գժական տրամադրություն: Հավասարումը մենք ասենք, դուք ձեր մաթեմի ուսուցչի հետ փորձեք լուծել՝ √DJ + դպրոցական ամենաերկար բրդուճի անվճար համտեսում + ժամանցային խաղեր / համեղ մենյու Patar l Պատառ-ից: