Էկոհամայնքներ և պերմակուլտուրա
Ի՞նչ է պերմակուլտուրան և էկոհամայնքները:
Մեր օրերում բավականին բարդ է իմանալ, թե որտեղից է գալիս այն սնունդը, որ գնում ենք, և/կամ ինչպիսի մշակում է այն անցել մինչև մեր խոհանոցում հայտնվելը: Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է գիտակցվածություն և որոշակի գիտելիքներ պերմակուլտուրայի մասին: Պերմակուլտուրան միջոց է՝ ճանաչելու, օգտագործելու և բալանսավորելու լանդշաֆտի տարրերի (ռելիեֆ, հող, ջուր, բուսականություն, անասուններ) առանձնահատկությունները մարդկանց կարիքների հետ, ինչպես նաև ստեղծելու երկարաժամկետ արդյունավետ և կայուն համակարգ:
Սեմինարը կվարի Նելլի Մկրտչյանը, ով 2,5 տարի ապրել է էկոգյուղերում, սովորել է պերմակուլտուրա և ուսումնասիրել է համայնքային կյանքը։
Սպասում ենք ձեզ մայիսի 22-ին՝ ժամը 19։30-ին։
Մուտքը՝ 1000 դրամ