Եթե բոլորը. բարեգործական համերգ
Առաջին ալիք, Եթե բոլորը բարեգործական հիմնադրամ/If We All Foundation, The LOFT. ուժեղ համագործակցություն է, չէ՞։ Բա որ իմանաք՝ ինչ գաղափարի շուրջ ենք միավորվել. օգնելու ենք 4.5 ամսական Մայքլին, ով գալենի երակի անևրիզմա ունի եւ պետք է հրատապ վիրահատվի։
Ուրեմն, Հունիսի 3-ին՝ երեկոյան 8-ից, բացօթյա LOFT room-ում նախատեսում ենք աննախադեպ համերգ՝ Սոնա Ռուբենյանի, Սրբուհի Սարգսյանի եւ Վիգեն Հովսեփյանի մասնակցությամբ, ովքեր միացել են մեզ անմիջապես, առանց երկմտելու։
Երեք հզոր ձայն, խառնվածք, ոճ. դե պատկերացրեք ոնց է անցնելու։ Էս ամենը երբեմն-երբեմն «շաքարով կտրելու» են երեկոյի հաղորդավարներ Վահեն ու Լիլիթը (ով նաեւ հիմնադրամի տնօրենն է)։