Детский
Տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Է՛լ շուն, է՛լ կատու, է՛լ աղվես, է՛լ աքլոր․․․ Ո՜վ ասես նստեց կախարդական գորգին, թռա՜վ, եկա՜վ ու մտավ հեքիաթի մեր փոքրիկ-մոքրիկ սնդուկի մեջ․․․ Հիմա մեզ մոտ իրական խառնաշփոթ է, ու հաստատ առանց երեխաների օգնության մենք այս ամենից գլուխ չենք հանելու: Եկեք հագնենք կախարդական չարուխները, խճճենք հեքիաթի կծիկն ու միասին փորձենք հաշտեցնել Շանն ու Կատվին, որ էլի իրար «գող Փիսո ու քաչալ Շուն» չանվանեն: Հետո Աքլորի հետ մի լա՜վ ճամփորդենք։ Վերջում էլ մեր խորամանկ ընկերոջ պոչը կցենք-կցմցենք, գնա իր ընկերներին հասնի, որ չասեն՝ Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Մանկական այս ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկանների համար:
