Black Mirror. Nosedive: Կինոդիտում և հոգեբանական քննարկում
աճախ հանդիպում են ֆիլմեր, որոնք այն աստիճան վառ և բազմաշերտ են ներկայացնում մեր այսօրվա կյանքն ու իրականությունը, որ շատ տեղին է դրանք ոչ միայն դիտել, այլ և քննարկել հոգեբանական տեսանկյունից։
Առաջարկում ենք այսուհետ հավաքվել Էօնում ևս մեկ առիթով` դիտել և քննարկել հոգեբանական բովանդակությամբ ֆիլմեր։ Այս անգամ դիտում ենք բրիտանական "Black Mirror" գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի ֆիլմերից մեկը` "Nosedive-ը":
Ինչքանո՞վ է մեր սոցիալական ռեյտինգը սոցցանցերում ազդում իրական կյանքի վրա։ Շատերս լրջորեն աշխատում ենք արտաքին կերպարի ստեղծման վրա` լիովին թևակոխելով վիրտուալ կյանք, անգամ լայք-անլայք տեսանկյունից դիտարկելով աշխարհն ու շրջապատող մարդկանց։ Եվ ո՞վ գիտի, միգուցե դա՞ է արդեն իրականությունը, թե՞ կեղծ հորինված մի աշխարհ։
"Nosedive" ֆիլմում, մենք ծանոթանում ենք Լեյսիի կյանքին, ով արդեն իսկ ապրում է մի սոցիալական համակարգի շրջանակներում, որտեղ ռեյտինգը որոշում է ամեն ինչ...
Այսպիսով սպասում ենք ձեզ հունիսի 5-ին` ժամը 19:30-ին։
Տևողություն` 63 րոպե
Դիտում ենք անգլերեն լեզվով և ռուսերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
