Кино
Son of Saul I Կինոդիտում-քննարկում LOFT-ում
Հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին, Loft-ի «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում դիտելու ենք ռեժիսոր Լասլո Նեմեշ-ի «Սաուլի Որդին» ֆիլմը։
Իրադարձությունները տեղի են ունենում 1944 թվականին՝ Օսվենցիմ համակենտրոնական ճամբարում, որտեղ Սաուլ Աուսլենդերին առաջադրում են գազային խցերում մարդկանց ոչնչացնող թիմի անդամ։ Օրերից մի օր նա ականատես է լինում թե ինչպես են սպանում գազային խցից փրկված մի տղայի, ով նրան հիշեցնում է իր որդուն։ Թե ինչ է պատահում հետո կիմանանք ֆիլմը դիտելու ընթացքում։
Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Մուտքավճարը՝ Loft-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք)
