Demolition. Կինոդիտում և քննարկում
Որպեսզի կառուցել ինչ-որ բան, նախ այն պետք է բաժանել մասերի։ Demolition (Ավերմունք)` այս անգամ դիտում և քննարկում ենք 2016-ին նկարահանված Ժան Մարկ Վալլեի լավագույն դրամաներից մեկը։
30-ի շեմն անցած Դեյվիսը ավտովթարում կորցնում է իր կնոջը։ Այնպես չէ, որ անչափ սիրում էր, բայց և չկա այն տպավորությունը, որ նրան առհասարակ խորը զգացմունքներ են ծանոթ։ Կյանքը լրջագույն ցնցման է ենթարկում կանխատեսելի և դասակարգված առօրյան` անդարձելի նետելով նրան ճանաչելու և նորովի վերապրելու սեփական ինչությունն ու դեռևս անհայտ հուզականությունը:
Սա մի ֆիլմ է, որտեղ կարող ենք տեսնել մարդու ներքին պայքարը, հուզական վերակենդանացումը և դրա արտահայտման մեր աչքին անսովոր թվացող միջոցները։ Հոգեբանական տեսանկյունից դիտարկելով և մեկնաբանելով, անդրադարձ ենք կատարելու մարդու ինքնաճանաչման անհարթ ճանապարհի քննարկմանը։
Ֆիլմի դիտումից հետո կլինի հոգեբանական քննարկում։
Ֆիլմի տևողությունը` 101 րոպե
Լեզու` ռուսերեն
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Գայանե
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
2022 միստերիա հիստերիա
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե