Կինոդիտում։ Արքայադուստր Մոնոնոկե / Princess Mononoke
Ինչպես գիտեք, Էօնում հայտարարել ենք Հայաո Միյաձակիի սիրո ամիս։ 1 ամիս շարունակ ցուցադրելու ենք նրա ամենահիշարժան ու գեղեցիկ անիմեներից մի քանիսը։ Հանդիպելու ենք 4 շաբաթ անընդմեջ՝ երեքշաբթի օրերին, ժամը՝ 19։00-ին։ Համեցեք Էօն հուլիսի 3-ին, դիտելու երկրորդ ցուցադրությունը։
Այս անգամ դիտելու ենք <<Արքայադուստր Մոնոնոկե>> անիմեն, որը պատմում է արքայազն Ասիտակայի և արքայադուստր Մոնոնոկեի համատեղ պայքարի մասին՝ ընդդեմ անարդարության։
Մուտքավճարը՝ 1000 դրամ (Ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և պոպ քորն)
Սիրով սպասում ենք բոլորիդ։