Ես ձեզնից մեկն եմ, ձեզ նման, ձեզ բախտակից
Հուլիսի 11-ի երևանյան երեկոն անցկացրեք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում` վայելելով Ռուբեն Հախվերդյան Տրիոյի «Ես ձեզնից մեկն եմ, ձեզ նման, ձեզ բախտակից» խորագրով համերգը:
Հուլիս ամսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Մոսկվա կինոթատրնի ամառային դահլիճում նախաձեռնել է «Գրավիր ամառային դահլիճը» անվճար միջոցառումների շարքը, որը նպատակ ունի վերականգնել դահլիճի մշակութային կյանքը: