Կրթություն արտերկրում. Բաց դռների օր / World education fair 2014
Եթե ցանկանում եք սովորել արտերկրում, սակայն հոգնել եք տարատեսակ միֆերից ու անհիմն տեղեկատվությունից, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է։
Լոնդոն Այ միջազգային ուսումնական կերտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանելու աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ու ուսումնական կենտրոնների ներկայացուցիչները՝
1.Cambridge Education Group, CATS ( ԱՄՆ, Մեծ Բրիտանիա,Հոլանդիա),
2. Globe Education Services (University of Chester, London School of Commerce, London School of Business and Law Anglia Ruskin University),
4.Club Class (Մալթա),
5.Club Class (Լոնդոն),
6.INTO- the Global Education Partners (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան ):
Միջոցառման ընթացքում ուսանողները, երիտասարդ մասնագետներն ու պարզապես հետաքրքրվող անձիք հնարավորություն կունենան հաղորդակցվել համալսարանների արտասահմանցի ներկայացուցիչների հետ, ստանալ խորհրդատվություն, ծանոթանալ արտերկրում ուսանելու, մասնագիտական վերապատրաստման առաջարկների ու կրթաթոշակների հետ։
Իր տեսակի մեջ բացառիկ միջոցառումը տեղի կունենա սույն թվականի մարտի 25-ին, Անի Պլազա հյուրանոցում ժամը (10:00- 19:00):
Մուտքն ազատ է:
