Другое
Շաշկու մրցաշար ԷՕՆում
Ողջույն։
ԷՕՆը և Հայաստանում Շաշկու Ֆեդերացիան ընձեռում են բացառիկ հնարավորություն բոլոր սկսնակ և սիրողական շաշկի խաղացողներին փորձել իրենց ուժերը և կերտել պրոֆեսսիոնալ կարիերա։
Ժամանակն է միասին բացահայտել բոլորիս կողմից սիրված խաղը, ծանոթանալ պատմությանը, մասնակցել ընկերական մրցաշարին և իհարկե՛ ստանալ մրցանակներ:
Սեմինար քննարկումը կվարեն Հայաստանում Շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը և ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ բազմակի չեմպիոն՝ Նշան Ալավերդյանը։
Մրցաշարի հաղթողները կստանան մարզական կարգեր և մեդալներ:
Հանդիպում ենք օգոստոսի 5-ին՝ ժամը 18։00-ին, ԷՕՆի ջերմ միջավայրում։
Տարիքային սահմանափակում չկա:
Շտապեք, տեղերը սահմանափակ են․
Մուտքը՝ 1000դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)
