Բացահայտում ենք մեր մշակույթի թաքնված գանձերը
Վիշապագորգ, գաթանախշ, Քյոթահիայի հախճապակի, Ավանի տաճար… ծանո՞թ եք։ Եթե ոչ, ժամանակն է ծանոթանալու։
Օգոստոսի 12-ին` ժամը 18.00-ին, բոլորիդ սպասում ենք Էօն-ում միասին ճամփոորդություն կատարելու հայկական ժողովրդական եւ կիրառական արվեստի աշխարհում։
Կդիտենք 4 վավերագրական ֆիլմ, կկատարենք Քնար Օհանջանյանի «Ուրֆա. ժառանգված ծաղիկներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ կքննարկենք մեր մշակույթի առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու նաեւ ֆիլմերի հեղինակների եւ ստեղծագործական կազմի հետ։
Նախագիծն իրականացրել է «Այբ» դպրոցի Film Factory ակումբը, որի նպատակն էր մեր մշակույթի թաքնված գանձերի հետազոտումն ու հանրահռչակումը։ Մենք ունենք շատ գեղեցիկ նմուշներ, որոնք մոռացման եզրին են։ Վավերագրական ֆիլմերի ու հետաքրքիր ցուցահանդեսի միջոցով ակումբը նոր շունչ է տվել այս նմուշներից մի քանիսին։
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ քաղցրավենիք)
