Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում | Film Screening in NAI
Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Մարկ Ֆորսթերի «Կերպարը» (2006 թ.) ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմում ներկայացվում է հարկային տեսուչ Հարոլդ Քրիքը, ով վարում է բավականին անհետաքրքիր և միապաղաղ կյանք, սակայն մի օր սկսում է լսել ձայներ, որոնք անմիջական կապ ունեն իր գործողությունների և կյանքի ընթացքի հետ:
Մեր հերոսը հոգեկան խնդիրներ չունի, բայց որտեղի՞ց են այդ ձայները, և ինչպե՞ս կարելի է փրկել սեփական կյանքը Հեղինակի ձեռքերից...
Ֆիլմը մարդու ներաշխարհի և ընկալումների մասին է. եթե ինքներս չփորձենք վերափոխել մեր կյանքը՝ ձգտելով հասնել մեր ցանկություններին ու երազանքներին, ապա դրանցով կզբաղվի ինքը՝ Հեղինակը:
Ո՞վ գիտի, գուցե նա պատրաստվում է վերջ դնել սեփական կերպարի կյանքին…
«Նարեկացի» արվեստի միությունը սիրով սպասում է ձեզ՝ բացահայտելու Հարոլդ Քրիքի կյանքի առեղծվածային էջերը:
Տևողությունը՝ 113 ր.
Մուտքն ազատ է:
