Startup Boost Weekend II
Ե՞րբ. Սեպտեմբերի 14-16, 2018թ.
Որտե՞ղ. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Մեծ դահլիճ
Startup Boost Weekend-ը 54 ժամյա միջոցառում է՝ միտված՝ ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում: Երեք օրվա ընթացքում ուսանողները կզգան այն բոլոր վերելքներն ու վայրէջքները, լարվածությունն ու զվարճանքը, որոնք ձևավորում են ստարտափների առօրյա կյանքը: Գաղափարները իրականություն դարձնելուն զուգահեռ, ուսանողներին հնարավորություն կտրվի հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ուսանողներին։
Սա առանձնահատուկ հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար. ծրագրավորողները, դիզայներները, մարկեթոլոգները կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձինք միավորվում են և ձևավորում նոր թիմեր:
Միջոցառումը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձևավորելու նպատակով:
Սկսելով ուրբաթ օրվա երեկոյան pitch-երից և շարունակելով թիմերի ձևավորմամբ՝ բիզնես մոդելի զարգացումը, հաճախորդների հարցազրույցները, նախատիպերի ձևավորումը, deck design-ը և ընդհանուր միջոցառումը իրենց գագաթնակետին են հասնում փորձառու ձեռներեցներին 4 րոպեանոց պրեզենտացիաներ ներկայացնելով: Տպավորիչ մրցանակները նախատեսված են հաղթող թիմերին առավել ոգեշնչելու համար:
Առկա մրցանակները.
Առաջին տեղ.
EPIC - Entrepreneurship and Product Innovation Center at AUA-ի ծրագրին մասնակցություն
Հրաշալի գրքերի փաթեթ
$600 դոլարի դրամաշնորհ
Երկրորդ տեղ.
Հրաշալի գրքերի փաթեթ
$400 դոլարի դրամաշնորհ
Երրորդ տեղ.
Հրաշալի գրքերի փաթեթ
Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել Breedge-ի հարթակով (Startup Boost Weekend 2017-ի հաղթողները):
https://breedge.am/sbw/apply/en
Խնդրում ենք բերել ձեր անձնական համակարգիչները և բացահայտել աշխարհը մեծ Հետաքրքրությամբ ու Ոգևորությամբ:
Գրանցվել հնարավոր է մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 18:00-ին:
Ընդունված անձինք սեպտեմբերի 12-ին կստանան մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ և հեռախոսազանգ :
Catalyst հիմնադրամը, համագործակցելով EPIC AUA-ի հետ, կազմակերպում է Startup Boost Weekend 2018-ը Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
