Մանկական ներկայացում«Շունն ու Կատուն,Պոչատ Աղվեսը և Ճամփորդները»
Է՛լ շուն, է՛լ կատու, է՛լ աղվես, է՛լ աքլոր․․․
Ո՜վ ասես նստեց կախարդական գորգին, թռա՜վ, եկա՜վ ու մտավ հեքիաթի մեր փոքրիկ-մոքրիկ սնդուկի մեջ․․․
Հիմա էօնում իրական խառնաշփոթ է, ու հաստատ առանց երեխաների օգնության մենք այս ամենից գլուխ չենք հանելու: Եկեք խճճենք հեքիաթի կծիկն ու միասին փորձեք հաշտեցնել Շանն ու Կատվին, որ էլի իրար «գող Փիսո ու քաչալ Շուն» չանվանեն:
Հետո Աքլորի հետ մի լա՜վ ճամփորդենք։ Վերջում էլ մեր խորամանկ ընկերոջ պոչը կցենք-կցմցենք, գնա իր ընկերներին հասնի, որ չասեն՝ Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Այս անգամ հեքիաթերեն կհյուսենք «Շունն ու Կատուն», «Պոչատ աղվեսը» և «Ճամփորդները» հեքիաթները...
Մանկական այս ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկանների համար:
Մեկ անձի մասնակցությունն արժե 1000 դրամ (մասնակցության ցանկության դեպքում ծնողը առանձին է վճարում)..
