Другое
Արեվելյան իմաստություններ Տրդատ Դոնիկյանի հետ. Կին-տղամարդ
Հոկտեմբերի 8-ին ԷՕՆը կհյուրընկալի արևելքի ուսուցիչներից կենդանի ուսմունք ստացած Տրդատ Դոնիկյանին (Трдат Доникян): Հանդիպումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով, իսկ հիմնական թեման կլինի «Կին-տղամարդ հարաբերություններ»-ը: Տրդատ Դոնիկյանն արդեն մի քանի տարի շարունակ անց է կացնում «Արևելյան իմաստություններ, երջանիկ լինելու արվեստ» թեմայով դասախոսությունները, որոնք նպատակ ունեն մասնակիցներից օգնել ներհայել իրենց էության խորքը, աշխատել գիտակցության նուրբ ոլորտների հետ՝ կենտրոնացման, խոկման, մեդիտացիայի, մտահայության միջոցով: ԷՕՆում հանդիպման ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան նաև տեղեկատվություն ստանալ անցկացվող դասերի բնույթի և ժամանակացույցի վերաբերյալ:
Մասնակցության վճարը՝ 1,500 դրամ՝ ԷՕՆի հյուրասիրության համար:
