«Օթելլո» /Մակեդոնիա
Բիտոլայի ազգային թատրոնը Մակեդոնիայի ամենաառաջին թատրոնն է: Ավելի քան տասներկու հազար ներկայացումներ են մինչ այսօր բեմ բարձրացել այնտեղ, բազբաթիվ դերասանների սերունդներ են խաղացել այդ ներկայացումներում, և մոտ հինգ միլլիոն հանդիստես է դիտել դրանք: Այս ցուցանիշները անջնջելի հետք են թողել ինչպես մակեդոնական, այնպես էլ եվրոպական մշակութային իրողության մեջ:
«Օթելլո»-ն պատմում է (չ)թաքնված զգացմունքների մասին, որոնք կարող են կործանել ամենաուժեղ մարդուն անգամ: Նրա պարանոյան և խանդը ողբերգական ավարտ են ունենում: Ամեն ինչ սկսում է հասարակ դեպքից: Զարգանալով դառնում է ռազմաճակատ որտեղ միախառնվում են պատերազմը, խանդը, հավատքը և այլն: Բոլոր այդ մարդկային կյանքի հասարակ իրողության էլեմենտները մեծ հաշվով կուտակվելով վերածվում են Պանդորայի արկղի, որից էլ դուրս է հորդում չարիքը:
Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոն: