Յան Մաքսին
Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Երաժիշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Համերգի առաջին մասում Յան Մաքսինը հանդես կգա Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի մենանվագով և մի շարք հեղինակային ստեղծագործություններով: Երկրորդ մասում նրան կմիանան հայ երաժիշտներ, որպեսզի «վառեն» դահլիճը ջազային և ֆյուժն ծրագրով, որը ներառում է հայտնի մեղեդիների գործիքավորումներ, երգեր 10-ից ավել լեզուներով` ներառյալ հայկական և Յան Մաքսինի հեղինակային երգերը:
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: