Մերի Մուն/ Mary Moon «Թուրբուլենսի միջով»/ "Through Turbulenc
Դալան ցուցասրահը համագործակցությամբ Visual Gap ցուցասրահի հետ ներկայացնում է Մերի Մունին:
" Ձեզ եմ ներկայացնում 2010-2013 թթ.-ին արված ստեղծագործությունների մի շարք, որը անվանել եմ «Թուրբուլենսի միջով»:
Այս շարքը ինձ համար մի օրագիր է դարձել, որը թերթելուց պատկերը դառնում է ամբողջական:
Պետք էր ապրել այն, որպեսզի տեսնել այդ ժամանակահատվածը իրականում , երեւույթ, որը տեղի է ունեցել ինձ հետ պետք էր ապրել՝ անձնական այլ տարածքներ բացահայտելու ակնկալիքով:
Պատկերը, որը հստակ ձեւակերպումն է մտքիս եւ հոգուս վիճակների՝ դրսեւորվել է գույնի եւ ձևի միջոցով:
Երբեմն ինձ թվում է, որ կյանքի տարբեր փուլերում տարբեր տարածություններ եմ մտնում և դուրս գալիս: Ամեն փոփոխություն, որը երբեմն սարսափելի դժվար է թվում դա տարածության, գաղափարի և միջավայրի փոփոխություն է՝ տեղաշարժ, որ կարծես մարմինդ էլ է փոխում:
