Գրական ակումբ
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ ու ստեղծագործել, ստեղծվել է ԷՕՆի գրական ակումբը:
Նոյեմբերի հինգ շաբաթներից յուրաքանչյուրը ձեզ համար յուրահատուկ կդառնա մեր միջոցառումների շնորհիվ:
Մեկամսյա ծրագրի ընթացքում
. լինելու են գրական վարպետության դասեր
. կարդալու և քննարկելու ենք մեր ստեղծագործությունները (եթե այսպիսիք դեռ չկան, երբեք ուշ չէ սկսելը)
. ընտրելու ենք որևէ ժամանակակից հեղինակի գիրք, որը ընթերցելու ենք ամսվա ընթացքում
. ունենալու ենք ֆիլմի դիտում ու քննարկում գրական ստեղծագործության էկրանիզացիայի թեմայով
. հանդիպելու ենք ժամանակակից հայ գրողի կամ թարգմանչի հետ:
- ամփոփելու ենք գրականության քուիզով:
Մենք նաև պատրաստ ենք լսել ձեր առաջարկներն ու ընդլայնել կամ փոփոխել մեր ծրագիրը:
Բոլոր միջացառումները հասանելի են լինելու ակումբի անդամներին:
Անդամավճարը մեկ անձի համար 5000 դրամ է: Այս գումարը ներառում է բոլոր 5 հանդիպում-միջոցառումների մուտքավճարը, ինչպես նաև ԷՕՆի համեղ թեյը, սուրճը, քացրավենիքը և հատուկ տաք շոկոլադը:
(Ակումբին կարելի է մասնակցել նաև առանց անդամավճարի, այդ դեպքում ամեն միջոցառման արժեքը կլինի 1500 դրամ անձի համար):