Տղաները չափն անցնում են
Երաժշտական գործիքավորում ՝ Վահե Գրիգորյան
16+
Ժանր՝ Անպատասխանատու ներկայացում
Տևողություն՝1ժ 30 րոպե
Թեթև, սրամիտ և դրական էմոցիաներով լի պատմություն կանանց ու տղամարդկանց մասին, որտեղ յուրաքանչյուր երկխոսություն կարող է թվալ ծանոթ, իսկ յուրաքանչյուր իրավիճակ՝ իրական կյանքից։
Ներկայացումը խոստանում է անմիջականություն, բարձր տրամադրություն և ևս մեկ անգամ հիշեցնում է, որ. «Չկա՛ն տգեղ կանայք։ Կան կարճատես տղամարդիկ»։
Պիեսի հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Արա Երնջակյան:
Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյան։
Երաժշտական գործիքավորում՝ Վահե Գրիգորյան։
Դերերում՝ Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Ներսես Մարկոսյան։
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 8,000 դրամ։
Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն
