Միայն ոչ այսօր (Ա.Ա.Ծ.)
Ըստ Վուդի Ալենի «Մահը թակում է դուռը» պիեսի
Նկարագրություն՝
Ա.Ա.Ծ. ՝ Անհետաձգելի Ավանդական Ծիսակատարություն, միստիկ կոմեդիան
պատմում է մեր կյանքի անխուսափելի իրողության մասին, երբ մարդուն այցի է
գալիս նորին մեծություն մահը: Դժվար է պատկերացնել, թե ինչ կերպ հանդես
կգա մահը, բայց հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուր մահ գալիս է յուրովի և
նման է հենց իր զոհին, թե՛ սովորություններով, թե՛ արտաքնապես: Եվ ահա
մահը շատ պատահական այցելում է խոշոր գործարար, խաղամոլ, կնամոլ Նատ
Ակեռմանին և հայտնում անսպասելի մի լուր «Քո ժամն արդեն եկել է»: Թվում է
թե ամեն ինչ պարզ է, սակայն մարդկային երեևակայությունը անսահման է,
առավել ևս նման իրավիճակում, երբ կորցնելու ոչինչ չունես: Նատը, ով հայտնի
է որպես ժամանակն անխնա վատնող, ցոփ ու շվայտ կյանք վայելող,
արժևորում և սկսում է գնահատել յուրաքանչյուր վարկյանը: Մահի կերպարում
ճանաչելով ինքն իրեն, քաջ իմանալով իր իսկ սովորույթները՝ Նատը թղթախաղի
մեջ է ներքաշում խեղճ Մահին: Պայմանը հետևյալն է, եթե հաղթում է Մահը,
Նատը գնում է նրա հետ միանգամից, իսկ եթե հաղթում է Նատը, Մահը տալիս է
նրան մեկ օր ժամանակ…
Տոմսերի արժեքը՝ 1500 և 2000 դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Փերփերի շոու ներկայացում
Диана Арбенина и Ночные Сна...
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: