Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ
Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոն -ի նոր
ձևաչափի սահմաններում այս անգամ ներկայացնում ենք պարսիկ գրող,
դրամատուրգ Նասիմ Սուլեյմանպուրիի «Սպիտակ նապաստակ, կարմիր
նապաստակ» պիեսը:
Ներկայացումը չի պահանջում ո՛չ ռեժիսոր, ո՛չ փորձեր և ո՛չ էլ
դեկորներ: Դերասանը առաջին անգամ ծանոթանում է պիեսին
ներկայացումը սկսվելու պահին և այն խաղում է միայն մեկ անգամ: Սա
տալիս է դերասանին թատերական էքսպերիմենտի հնարավորություն, իսկ
հանդիսատեսին` ստուգելու իր և դերասանի միջև եղած սահմանները, քանի
որ վերջինս դառնում է պրոցեսի անբաժանելի մասը:
Սա մի յուրօրինակ պիես է, որն արդեն ներկայացվել է ամբողջ
աշխարհում ավելի քան 20 լեզուներով` դառնալով գլոբալ թատերական մի
շարժում, ներգրավելով այնպիսի աշխարհահռչակ դերասանների, ինչպիսիք
են` Մայքլ Շենոնը, Վուփի Գոլդբերգը, Սթիվեն Ֆրայը և այլոք:
Սուլեյմանպուրին արգելված է լքել հայրենի Իրանի սահմանները`
պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով:
Ստեղծելով «Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ»անգլալեզու
պիեսը` հեղինակը հնարավորություն տվեց իր գործին իր փոխարեն
ճամփորդել ամբողջ աշխարհով:
Տոմսի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Владимир Глазунов и Сергей ...
Концертный зал имени Арно Бабаджаняна
Цена билетов - 3000 - 10000 др.
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Փերփերի շոու ներկայացում