HoReCa Expo 2019
Հունիսի 20-22-ը տեղի կունենա HoReCa Expo 2019-ը
Տուրիզմը մշտապես զարգացող և երկրի առաջընթացի համար կարևոր դերակատարություն ունեցող օղակներից մեկն է: Տուրիզմի զարգացման հեռանկարները կանխորոշում են նաև տվյալ երկրի զարգացման ուղենիշերը: Այս ոլորտի ընձեռած հնարավորությունների միջոցով կարելի է լավագույնս ներկայանալ ողջ աշխարհին՝ մատուցելով միայն որակյալը, բարձրակարգը և ժամանակին համահունչը:
Արդեն երկրորդ անգամ Երևանը դառնում է տուրիզմի զարգացման համար մեծ հեռանկարներ կանխորոշող ծրագրի՝ HoReCa Expo-ի անցկացման գլխավոր հարթակ: Այս տարվա հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն երկրորդ անգամ կանցկացվի տուրիզմի զարգացման համար իսկական հաղթարշավ հանդիսացող HoReCa (Hotel/Restaurant/Cafe) միջազգային ցուցահանդեսը:
HoReCa միջազգային ցուցահադեսը իրապես բաց հարթակ է հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ մատուցողների և արտադրողների համար: Նախորդ տարի Expo-ի մասնակիցների թիվն անցնում էր 900-ը: Ցուցահանդեսը նպատակ ունի նաև համագործակցային մթնոլորտ ստեղծել ԵԱՏՄ երկների, այդ թվում՝ Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի միջև: Expo-ի մասնակից երկու թևերը՝ ծառայություն մատուցողները և արտադրողները, երկուստեք փոխշահավետ համագործակցության շնորհիվ կկարողանան խթանել տուրիզմի զարգացման աճին:
HoReCa Expo 2019-ը ոչ միայն լոկալ միջոցառում է, այլ այն տարածաշրջանային խոշոր իրադարձություն է: Այստեղ՝ նույն հարկի տակ, հավաքվելու են բիզնեսի ներկայացուցիչները՝ իրենց նոր գաղափարներով և ծրագրերով:
Արտադրական սեգմենտի ընտրությունը շատ լայն է, ինչն էլ հնարավորություն կտա հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին՝ բարելավելու սեփական բիզնեսի որակը:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ