Ճնճղուկ Էդիթը - Բոհեմում
Ըստ Նինա Մազուրի «Ես եմ՝ Էդիթ Պիաֆը» պիեսի Թարգմանությունը՝ Կարինե ԽոդիկյանիԲեմադրության հեղինակ և պրոդյուսեր՝ Աննա ԲայաթյանԵրաժշտական ձևավորում՝ Նարեկ ԲարսեղյանՆկարիչ՝ Սևակն ԲաղդասարյանՆկարչի օգնական՝ Լիանա ԱսատրյանՁգեստի ձևավորում՝ Գայանե Սարիբեկյան
Մենախաղ՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի Կարինե Ջանջուղազյան
Ներկայացման թեման Փարիզի աղքատ թաղամասերից մեկում ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիթ Ջովաննա Գասիոնի իրական կյանքն է: Փոքրիկ կին, ով իր կյանքը չի պատկերացրել առանց սիրո, ով, իր ամբողջ հոգին ու ներաշխարհը ներդնելով, փոխանցել է ապրելու, սիրելու և սիրվելու անսպառ զգացմունքներ: Պիաֆի կյանքն անցել է բովերի միջով, դառը հիասթափություններով, սրընթաց վերելքներով ու կործանարար վայրէջքներով։ Անկրկնելի Պիաֆը Ֆրանսիայի հոգին էր, շանսոնի թագուհին, ճշմարիտ երաժշտության դասական խորհրդանիշը, լեգենդ՝ դեռ կենդանության օրոք։ Այսօր հպվելով նրա հանճարին և մտորելով նրա ամրակուռ ոգեղենության մասին՝ հասկանում ես, որ անգամ այս ցինիզմի ժամանակաշրջանում մարդկային առաքինություններից ամենաբարձրը՝ սերը «փոքրիկ ծաղիկի նման որքան էլ որ թաքնված լինի մի գողտրիկ անկյունում, միևնույնն է պիտի ճեղքի ու դուրս գա…»:
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ: