Ազնավուրը Շառլի աչքերով/ Aznavour by Charles
1948-ին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձավ Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր էր պահում, որտեղ նկարահանում էր իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգները, սիրեցյալներին և ընկերներին: Մահից առաջ նա ցանկություն հայտնեց այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք գործեց Ազնավուրի անձնական պահոցները՝ ինքը ևս երեք տարի շարունակ նկարահանելով երգչին:
Изображения