Father/ Հայր
Սերբական փոքրիկ քաղաք: Երկու երեխաների հայր Նիկոլան օրավարձու բանվոր է: Երբ նրա կինն աղքատությունից ու սովից հուսահատ քայլի է դիմում, Նիկոլային ստիպում են երեխաներին հանձնել սոցիալական ծառայություններին: Երեխաները խնամակալների մոտ կմնան, մինչև հայրը կարողանա զավակներին մեծացնելու պատշաճ պայմաններ ապահովել: Չնայած Նիկոլայի մեծ ջանքերին ու մի շարք բողոքարկումներին, սոցիալական ծառայությունների կենտրոնի ղեկավարը հրաժարվում է վերադարձնել երեխաներին, և հոր վճակն անհույս է թվում: Բայց երբ Նիկոլան պարզում է, որ տեղական վարչությունը կարող է կաշառված լինել, որոշում է ոտքով կտրել Սերբիան և Բելգրադում իր գործն ուղղակի ներկայացնել նախարարությանը: Ի հեճուկս ամեն ինչի՝ սիրուց ու հուսահատությունից դրդված այս հայրը մտադիր չէ հրաժարվել արդարությունից և իր երեխաներին մեծացնելու իրավունքից:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Հանդիսատեսի մրցանակ, «Համայնապատկեր» ծրագիր | Բեռլինի ՄԿՓ, Գերմանիա, 2020
FEDEORA-ի ժյուրիի մրցանակ (լավագույն ֆիլմ, լավագույն դերասան), «Ստելլա Արտուա» մրցանակ | FEST ՄԿՓ, Բելգրադ, Սերբիա, 2020
A small town in Serbia. Nikola, day laborer and father of two, is ordered to give up his children to social services after poverty and hunger drive his wife to commit a desperate act. Until he can provide adequate conditions for their upbringing, the children will be placed in foster care. Despite Nikola's best efforts and several appeals, the head of the social services centre refuses to return his children and his situation seems hopeless. But when Nikola discovers the local administration may be corrupt, he decides to travel across Serbia on foot and take his case directly to the national ministry in Belgrade. Against all odds and driven by love and despair, this father refuses to give up on justice and his right to raise his children.
AWARDS
Prize of the Ecumenical Jury, Panorama Audience Award | Berlinale, Germany, 2020
FEDEORA Jury Award – Best Film, Best Actor, Stella Artois Prize | FEST IFF, Belgrade, Serbia, 2020
