Театр
Թեյախմություն Ձմեռ Պապի հետ
Սիրելի հանդիսատես, Փոքր թատրոնը հրավիրում է Ձեզ երկար սպասված հանդիպման:
Եթե ուզում եք հեքիաթային ժամանակ անցկացնել և ծանոթանալ թեյախմության կանոններին, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը, հատկապես որ նույն սեղանի շուրջ լինելու է նաև տարեմուտի ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը։
Անվտանգության մասին կարող եք չմտածել։ Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները։ Թեյախմության մասնակիցների թիվն ամեն անգամ չի գերազանցելու 15-ը։
Յուրաքանչյուր հանդիպումից հետո թեյի սպասքը մանրակրկիտ լվացվելու է, սեղանն ու աթոռներն էլ ախտահանվելու են։
Ներկայացումը նախատեսված է 5+ տարիքի հանդիսատեսի համար:
Տոմսի արժեքը՝ 2500 դրամ:
