Dice Band
Dice band երիտասարդ կազմ, թարմ շունչ, նորանոր անվերջ փնտրտուքներ...
Սեքստետն իր լսարանին ներկայացնում է թե՛ դասական ջազային ստանդարտներ և թե՛ հեղինակային ստեղծագործություններ։
Երաժիշտներն իրենց խմբի անվանումը մեկնաբանում են խաղային զառի վեց տարբեր կողմեր ունենալու հանգամանքով. վեց կողմ, վեց երաժշտական տեսանկյուն, որը միտված է մի գաղափարի իրականացմանը։
Սատարենք երիտասարդ և խոստումնալից նվագախմբին, նորարարությունները գրեթե միշտ կատարում են երիտասարդները։
Կազմում՝
Թոնի Դոնաթել-շեփոր
Հայկ Ալիքսանյան-կիթառ
Արսեն Ժամագորցյան-Բաս
Հարութ Հարությունյան-հարվածային գործիքներ
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 20։30-ին Ուլիխանյան ջազ ակումբում։
Հասցե՝ Սայաթ Նովա 7
Տոմսի արժեքն է 3000դ.