Другое
«Լինոփորագրություն» վարպետության դաս
Գեղագիտության ազգային կենտրոնն Ամանորյա տոներին փոքրիկներին ու պատանիներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու հատուկ գործիքներով լինոլեումի փափուկ մակերեսին փորագրած պատկերները, ներկագլանակի միջոցով գունավորելու և թղթին փոխանցելու հրաշքին։
Մասնակիցներն իրենց ձեռքով ստեղծած գեղարվեստական տպագրության փոքրիկ գործերն իրենց հետ կտանեն՝ որպես ԳԱԿ թանգարանում անցկացրած ամանորյա օրերի հիշատակ։
Հասցեն՝ Աբովյան 13, Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարան։
✔Վարպետության դասը կվարի արվեստագետ Շահանե Շահբազյանը
✔Վարպետության դասին կարող են մասնակցել 8 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները
✔Վարպետության դասը նախատեսված է առավելագույնը 15 մասնակցի համար
✔Վարպետության դասը կտևի 2 ժամ
✔Վարպետության մեկ դասի մասնակցության վճարը 2500 դրամ է
