Վարպետաց Դաս | Master class
ւլիխանյան ջազ ակումբը ևս իր մասնակցությունը կունենա կրթության զարգացման գործում: Այսուհետ, պարբերաբար կկազմակերպվեն վարպետաց դասեր (Master classes) և պրոֆեսիոնալ, կայացած երաժիշտները կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով և մասնագիտական տարբեր հմտություններով:
Վարպետաց դասերի մեկնարկը տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը՝ 15:00, Ուլիխանյան ջազ ակումբում, մուտքավճարը սիմվոլիկ՝ 1000 դր:
Յուրաքանչյուր անկումից հետո, վերելքի սպասումը էլ ավելի է կարևորվում, յուրաքանչյուր վերելքի հիմքում ընկած է գիտելիքն ու կրթությունը:
Առաջին վարպետաց դասը կներկայացնի պրոֆեսիոնալ երաժիշտ, կոմպոզիտոր, կիթառահար Վարդան Գասպարյան, ով հայ լսարանին հայտնի է իր Lighthouse New Jazz Project, Oaksenham և մի շարք այլ նախագծերից:
Վարդանն ունի դասավանդման մեծ փորձ, իր իսկ կողմից մշակված կրթական ծրագիր, որի մի հատվածին կարող եք ծանոթանալ մասնակցելու այս վարպետաց դասին:
Վարդան Գասպարյանը կխոսի տոնայնության հնարավորությունների և գամմաների առաջացման մեխանիզմների մասին, ինչը հատկապես կարևոր է այն երաժիշտների համար, ովքեր իմպրովիզացիոն-կատարողական արվեստի ոլորտից են:
Սեմինարի նյութը լայնածավալ է և կամփոփվի երկու հանդիպումների ընթացքում:
Վարպետաց դասը նախատեսված է երիտասարդ, երաժիշտների, աշակերտների, ուսանողների և երաժշտությամբ հետաքրքրվողների լայն շրջանակի համար:
Ի գործ, կրթենք և կրթվենք:
Մուտքի տոմս՝ 1000դր.: