Դասը
Էժեն Իոնեսկոն (1909-1994) ռումինական ծագմամբ ֆրանսիական դրամատուրգ է՝
աբսուրդի թատրոնի հիմնադիրներից և խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Իր
առաջին «Ճաղատ երգչուհին» պիեսում, նա պատկերում է խելագարված աշխարհը,
իրականության փլուզումը։Դրան հաջորդում են «Դասը», «Աթոռներ», «Ռնգեղջյուր»,
«Թագավորը մեռնում է», «Ճամպրուկներով մարդը» և մյուս պիեսները։
Իրավիճակները, հերոսները, երկխոսությունները նրա պիեսներում ավելի երազային
պատկերներ և ասոցիացիաներ ունեն, քան` առօրեական: Լեզուն, օգտվելով
զվարճալի հակասություններից, ասացվածքներից և բառախաղերից, ազատվում է
արդեն իսկ ծանոթ իմաստներից ու ասոցիացիաներից:
Իոնեսկոն հռչակում է. “Ռեալիզմը մնում է իրականությունից դուրս: Այն նեղացնում,
գունազրկում և խեղաթյուրում է մարդուն` պատկերելով ավելի փոքր և օտարացած:
Ճշմարտությունը մեր երազանքների և երևակայության մեջ է… Իրական արարածը
միայն առասպել է…”
Դրամատուրգը ձգտում է ստեղծել «վերացական թատրոն, մաքուր դրամա: Գտնել մի
նոր, ազատ թատրոն: Թատրոն, որն ազատված է կողմնակալ մտքերից, ունակ է լինել
ազնիվ՝ դառնալով ուսումնասիրության գործիք, բացահայտելով երևույթների
թաքնված իմաստները»։
Իոնեսկոյի «Դասը» պիեսում աշակերտուհին անօգնական է ուսուցչի առաջ,
անօգնական է օտար աշխարհայացքի ու լեզվամտածողության առաջ, ինչը «Դասը»
կատակերգական դրամայում բռնության փոխաբերությունից աստիճանաբար
վերածվում է իշխանության գործիքի, իսկ հետո...
Տոմսերի արեժքը՝ 1000դր.:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Արկադի Դումիկյան 2023
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)