Ա. Սպենդիարյան 150
«Սպենդիարյան 150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 – ամյակը։ Այս կարևոր հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․օրացույցում։
Ալեքսնադր Սպենդիարյանի երաժշտությունը անչափ հայկական է, բայց, միևնույն ժամանակ, համամարդկային։
Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Տոմսերի արժեքը՝ 1000-8000դր.: