New Quintet featuring Arto Tunçboyacıyan
Արտո Թունջբոյաջյան, աշխարհահռչակ երաժիշտ, Գրեմմիի և BBC Radio 3 Awards for World Music մրցանակակիր է:
Արտո Թունջբոյաջյանը հայ լսարանին հայտնի է «Night Ark», «Armenian Navy Band» երաժշտական խմբերից:
Հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական բեմերում և մի շարք աշխարհահռչակ երաժիշտների հետ, այդ թվում ՝ Ջո Զավինուլի, Ալ Դի Մեոլայի, Փոլ Վինթերի, Սերժ Թանկյանի և այլոց հետ:
Արտո Թունջբոյաջյանը հանդես կգա, ոչ պակաս հայտնի, միջազգային հեղինակավոր բեմերում ելույթ ունեցած երաժիշտների հետ:
New Quintet-ը ժամանակակից, որակյալ խումբ, որը ձևավորվեց մի խումբ տաղանդավոր երաժիշտների էքսպրոմտ համերգից հետո:
Նյու կվինտետը ներկայանում է contemporary, modern jazz երաժշտական ոճերում: Խումբն ունի իր յուրահատուկ ոճը, քանի որ ներկայացնում է հիմնականում խմբի կազմում ընդգրկված երաժիշտների ստեղծագործությունները: Օգոստոսի 20-ին, ժամը՝ 20:30, Ուլիխամյան ջազ ակումբում հնարավորություն ունեք վայելել New Quintet-ի երաժշտական ռիթմերը:
Կազմը՝
Արտո Թունջբոյաջյան (հարվածային գործիքներ)
Տիգրան Սուչյան (շեփոր)
Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
Կարեն Մամիկոնյան (ստեղնաշարային գործիքներ)
Էդգար Սահակյան (բաս կիթառ)
Entrance fee 4000AMD