Классика
Tete-A-Tete։ Schubert
Պոետիկ սեր և կյանքի պարզ ուրախություն, հուսահատություն և միայնության զգացում, երազանքների և որոնումների տենչանք…
Երաժշտական ռոմանտիզմի ականավոր կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի հետ Ձեր Տետ ա Տետ հանդիպումը կկայանա հուլիսի14-ին, որի ընթացքում դուք և արտիստները կհայտնվեք Արամ Խաչատրյան համերգասրահի երաժշտությամբ ողողված բեմահարթակում:
Ծրագրում՝
Շուբերտ՝ Օկտետ Ֆա մաժոր, D803
Անուշ Նիկողոսյան, ջութակ
Կարմեն Թոսունյան, ջութակ
Յանա Դարյան, ալտ
Միքայել Նավասարդյան, թավջութակ
Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս
Ավետիք Ղազարյան, կլարնետ
Շմավոն Գրիգորյան, ֆագոտ
Արշավիր Իսահակյան, գալարափող
Տոմսերի արժեքը՝ 7000դր.:
