Master Class | Makar Novikov
Ուլիխանյան ջազ ակումբը կազմակերպում է աննախադեպ վարպետաց դաս երիտասարդ երաժիշտների լայն շրջանակի համար:
Հուլիսի երեսունին, ժամը՝ 15:00, հնարավորություն ունեք մասնակցելու հայտնի կոնտրաբասահար Մակար Նովիկովի վարպետաց դասին:
Մակար Նովիկով (կոնտրաբաս, բաս կիթառ), երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր (Դոջ Junior 2003,2005,Ռոստով 2007), իր կրթական և ստեղծագործական գործունեությունը սկսել է Ռուսաստանում, այնուհետև, 2005-ից վերապատրաստվել է Նյու Յորքում: Նյու Յորքում նույն բեմից հանդես է եկել համաշխարհային մի շարք երաժիշտների հետ (Kenny Barron, Clark Terry, Jimmy Hit):
Այժմ հանդես է գալիս «Մոսգոստրիո»-ի կազմում: Այս կազմով ելույթ է ունեցել Judy Bady, Jimmy Greene, Steve Slagle, Giacomo Gates, Craig Handy, Lew Tabakin, Debora Brown, Ալեքսեյ Սիպյագինի և այլոց հետ:
Ինչպես նաև Վահագն Հայրապետյանի «Van» քառյակի հիմնական ներկայացուցիչ երաժիշտն է: Վերջերս թողարկվեց քառյակի առաջին ձայնասկավառակը՝ «Returne»:
Վարպետաց դասի ընթացքում ունեք հնարավորություն ծանոթանալ Նովիկովի կատարողական հմտություններին՝
1.Ի՞նչպես կառուցել մենանվագ (սոլո)
2.ի՞նչպես նվագակցել տարբեր ոճերում
3.Կոնտրաբասը անսամբլի կազմում
4.Մի շարք այլ տեսական և գործնական հարցեր
Վարպետաց դասը հետաքրքիր է ինչպես կոնտրաբասահարների և կիթառահարների, այնպես էլ երաժիշտների լայն շրջանակի համար:
Վարպետաց դասը անց է կացվելու ռուսերեն լեզվով:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է