«Սիմֆոնիկ Մանսուրյան». բարեգործական համերգ
Նոյեմբերի 5-ին՝ 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը:
Համերգի հատուկ հյուր՝ Գոռ Սուջյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և «C-squared» ընկերությունը ներկայացնում են «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին։
Համերգի ծրագիր՝
Տիգրան Մանսուրյան․ կինոերաժշտություն
Համերգին կհնչի նաև Վահե Մելիքսեթյանին նվիրված «Ելար» երգը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ։
Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված ուսանողների։
Տոմսերի արժեքը՝ 7000-20000 դր.: