Master Class by Artyom Manukyan
Master Class by Artyom Manukyan
ԱՐՏՅՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ
Ուլիխանյան ջազ ակումբը կազմակերպում է աննախադեպ վարպետաց դաս երիտասարդ երաժիշտների լայն շրջանակի համար:
Օգոստոսի 16-ին, ժամը՝ 15:00, հնարավորություն ունեք մասնակցելու հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանի վարպետաց դասին:
Արտյոմ Մանուկյան, թավջութակահար, բաս կիթառահար: Արտյոմին հայ լսարանը ծանոթ է դեռևս «Armenian Navy Band»,«Katuner» հայտնի երաժշտական խմբերից, որոնց կազմում նա շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Ասիայում:
Վերջին տարիներին ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, աշխատել է լեգենդար ռեփ խմբի՝ D.M.C, H.E.R-ի, Վարդան Օվսեփյանի, Սերժիո Մենդեսի հետ: Ներկա շրջանում Գրեխթեն Պարլատոյի և Մելոդի Գարդոյի կազմերի հիմնական երաժիշտներից է: Ձայնագրել է երեք ալբոմ՝ «Citizen»,«Alone» և ռեփ ալբոմ՝«Rep-ertoire»:
Վարպետաց դասի ընթացքում Արտյոմը կխոսի ժամանակակից երաժշտության մեջ թավջութակի դերի, հնարավորությունների և մի շարք այլ տեխնիկական հմտությունները զարգացնելու մասին:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
