Konoba
Անգլիայում 5 տարի երաժշտություն, երաժշտության ստեղծում և վոկալ ուսանելուց հետո Raphael Esterhazy-ին վերադառնում է Բելգիա և սկսում իր սոլո նախագիծը, որը անվանում է Konoba.
2017 թվականին նա թողարկում է իր դեբյուտային ալբոմը՝ Smoke & Mirrors և իր առաջին սինգլը ՝ On Our Knees, հասնելով տպավորիչ հաջողության՝ ավելի քան 60 միլիոն առցանց դիտումներով: Konoba-ն շարունակում է իր ակումբային շրջագայությունը և մասնակցում է Բելգիական մի քանի կարևոր փառատոնների՝ Ancienne Belgique, Cirque Royal, BSF, Francofolies de Spa, Ronqueres և այլն:
2018-ին Konoba-ն համագործակցություն է սկսում էլէկտրոնային երաշիշտ R.O.- ի հետ մի շատ ամբիցիոզ նախագծի շուրջ, որը անվանեցին նախագիծ «10»: Նրանք ճանապարհորդեցին 10 ամիս ՝ 10 երկրներում, ստեղծելով 10 նոր երգ: Մարտահրավերը հաջողությամբ ավարտելուց հետո նրանք թողարկեցին «10» ալբոմը 2019-ի մայիսին, որում տեղ գտան այնպիսի հզոր թրեքեր, ինչպիսիք են Roll The Dice և I Could Be, ինչպես նաև ավելի մեղմ և մեղեդային երգեր, ինչպիսիք են Colder, Too Much Tooon Soon և Till We Get There.
Մեկ տարվա ինտենսիվ շրջագայություններից հետո՝ 2020 թվականի մարտին, կովիդյան ճգնաժամը ստիպում է արտիստներին չեղարկել մնացած ծրագրերը: Այս շրջանում Konoba-ն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է նոր երգեր ստեղծելու և ձայնագրելու համար, և այժմ պատրաստ է վերադառնալ ավելի մեծ եռանդով, քան երբևէ:
Տոմսերի արժեքը՝ 4000 և 7000դր.:
