Lucy Lisovskaya - exhibition and art talks
Ուրբաթ օրը մեր հյուր-բարմենն է լինելու նկարչուհի, գեղեցկուհի Լյուսի Լիսովսկայան։
Սպասվում է հետաքրքիր և հաճելի երեկո։
Ունենք բացառիկ հնարավորություն վայելելու Լյուսիի աշխատանքների ցուցահանդեսը հենց Beat Repeat-ում, ինչպես նաև շփվելու նրա հետ արվեստի և իր անցած ուղու մասին։
Մեր հյուրի մասին՝
Լյուսի Լիսովսկայա (Սիմոնյան), արվեստաբան, նկարիչների միության պրոֆեսիոնալ անդամ (Մոսկվա, գրաֆիկայի բաժին) Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, արձակագիր-ժամանակագրող, «Իմ կյանքը փոխած օրը» պատմվածաշարի հեղինակ, որն այս պահին պատրաստվում է տպագրության։