Սերգեյ Խաչատրյանի համերգը Երևանում
Սպասված համերգ մեր սիրելի երաժշտասերների համար
Սերգեյ Խաչատրյան
«Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մարտի 2-ին կկայանա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը Երևանում։
Անվանի ջութակահարը հանդես կգա Շումանի Ջութակի կոնցերտի կատարմամբ։
Բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը փոխանցվելու է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Համերգի հովանավոր՝ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամ
Հատուկ շնորհակալություն Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի Բարի կամքի դեսպան Տաթև Մանուկյան Էնգելին
Տոմսերի արժեքը՝ 3000-20000դր.:
